AM
27 Սեպտեմբեր 2006 - 10:39 AMT

Թուրք գործարարները դժվարությունների են հանդիպում ԵՄ մեկնելիս

Թուրք գործարարները դժվարությունների են հանդիպում Եվրամիության երկրների մուտքի արտոնագրեր ստանալու հարցում: Ըստ Ստամբուլի Առեւտրի պալատի նախագահ Թանիլ Քուչուկի, Թուրքիան խնդիր չունի, կապված Եվրոպայում թուրքական ապրանքների իրացման հետ, սակայն թուրք գործարարները մեծ դժվարությամբ են մուտքի արտոնագիր ստանում: «Մեզ համար հասկանալի չէ ԵՄ երկրների հյուպատոսությունների վարքագիծը: Մենք բազմիցս խոսել ենք այդ խնդրի մասին, սակայն ամեն անգամ բախվում ենք բարդությունների հետ»,-ընդգծել է Ստամբուլի Առեւտրի պալատի նախագահը, գրում է «Զաման» թերթը: