Սեպտեմբերի 24-ին Պյատիգորսկ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում տեղի է ունեցել տոնական համերգ, նվիրված Հայաստանի Անկախության օրվան: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, միջոցառման կազմակերպիչներն են` երկրամասի հայ համայնքների «Կլոր սեղան» համակարագող խորհուրդը եւ Պյատիգորսկի հայկական ազգային-մշակութային ինքնավարությունը: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Կիսլովոդսկի, Բուդյոնովսկի, Զելենոկումսկի, Էդեսիա գյուղի եւ Սուվորովի ստանիցայի հայ համայնքների ներկայացուցիչները: Միջոցառումը աղոթքով բացել եւ հավաքվածների տոնի առթիվ շնորհավորել է Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Խաչատուրը, ինչպես նաեւ շնորհավորական խոսքով հանդես են եկել` Պյատիգորսկի հայկական մշակութային ինքնավարության նախագահ Դավիթ Լազարյանը եւ «Կլոր սեղանի» եւ Զելոնոկումսկի «Ուրարտու» հայկական համայնքի նախագահ Միխաիլ Մանվելովը: Տոնակատարության համերգային ծրագիրը կազմված էր Ստավրոպոլի մարզի ազգագրական ինքնագործ կոլեկտիվների ելույթներից:





