AM
28 Սեպտեմբեր 2006 - 11:04 AMT

Բաքվում «անհիմն են» համարում Ղարաբաղի հարցի համեմատությունը Կոսովոյի ապագա մոդելի հետ

Ադրբեջանի փոխարտգործնախարար, Լեռնային Ղարաբաղի գծով ԱՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը «անհիմն» է համարում ղարաբաղյան հակամարտության համեմատությունը Կոսովոյի ապագա մոդելի հետ: «Տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը եւ հարգումը ուժի մեջ է մնում: Եվ ցանկացած դեպքում, նույնիսկ նախադեպի առկայության դեպքում, այդ սկզբունքն առաջնային է մնում: Եվ, վերջապես, Հայաստանը պետք է իմանա, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ապահովված կլինի»,-ասել է Ա.Ազիմովը: «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հայտնի է իր համակրանքով Կոսովոյի ապագա մոդելի հանդեպ, որը կարող է որպես նախադեպ օգտագործվել այլ էթնիկ հակամարտությունների կարգավորման համար, այդ թվում հետխորհրդային տարածքում»,-գրում է Day.az-ը: