Amnesty International-ը (AI) Հրանտ Դինկի դեմ հարուցված նոր դատական գործը` ըստ Թուրքիայի ՔՕ 301 հոդվածի, այն է` «ազգային արժանապատվության անպատվում», գնահատում է որպես Թուրքիայում շարունակվող լրագրողների իրավունքների ոտնահարում: Այդ մասին ասվում է AI-ի բաց նամակում` վերնագրված «Թուրքիա. լրագորղը նորից թիրախ է դարձել» եւ տեղադրված կազմակերպության պաշտոնական կայքում: Միջազգային կազմակերպությունն անհանգստություն է հայտնում վերջին լուրի կապակցությամբ, որ Հրանտ Դինկը մեղադրվում է 301-րդ հոդվածով եւ հիշեցնում է, որ թուրք լրագորղն արդեն դատպարտվել էր վեցամսյա ազատազրկման նույն հոդվածի հիման վրա 2005 թվականի հոկտեմբերին:
AI-ի ուղերձում նշվում է եւ գրող Էլիֆ Շաֆակի` վերջերս կասեցված քրեական գործը. նա եւս մեղադրվում էր «թուրքերի ազգային արժանապատվության անպատվելու մեջ»` «Ստամբուլի անօրինական որդին» գրքի հրատարակման կապակցությամբ, հայտնում է Zaman թերթը:





