AM
29 Սեպտեմբեր 2006 - 11:34 AMT

Թուրքիան չի ընդունել քրդերի պարզած ձեռքը

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիփ Էրդողանը մերժել է քուրդ անջատողականների առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հրադադարի կոչը, հաղորդում է AFP-ն: «Ահաբեկիչների հետ զինադադար չեն կնքում»,-հայտարարել է Էրդողանը, պահանջելով քրդերից վայր դնել զենքը: Նախօրեին Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որն իր ցմահ պատիժն է կրում թուրքական բանտում, կոչ է արել երկրի իշխանություններին եւ քուրդ անջատողականներին, որոնց առաջնորդն է ինքը, զինադադար կնքել:
Սակայն ՔԱԿ գրոհայիններն անտեսել են Օջալանի կոչը եւ սեպտեմբերի լույս 29-ի գիշերը պայթեցրել են գազատարը, որով Թուրքիան բնական գազ էր ստանում Իրանից: Հզոր հրդեհի արդյունքում կան զոհվածներ եւ վիրավորներ, իսկ խողովակաշարում հրդեհ է բռկնվել: Կրակն, ըստ Ագրի նահանգի տեղական իշխանությունների ներկայացուցիչների, տեսանելի էր 45 կիլոմետր շառավիղով: