AM
2 Հոկտեմբեր 2006 - 10:06 AMT

ԵԱՀԿ ՄԽ-ն Բաքվում կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների հիմնական սկզբունքները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուսով են, որ բանակցություններն Ադրբեջանում հաջող կլինեն: Այդ մասին հոկտեմբերի 2-ին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարարությունում կայանալիք խորհրդակցություններից առաջ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նա հաղորդել է, որ համանախագահները Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների հիմնական սկզբունքները: Ամերիկացի համանախագահների հետ միասին բանակցություններին կմասնակցեն ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Միջնորդները նշել են նաեւ, որ մտադիր են հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Նշենք, որ հոկտեմբերի 3-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն Հայաստան: