AM
3 Հոկտեմբեր 2006 - 14:00 AMT

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վերադարձան Բուխարեստի տարբերակին

Եթե ղարաբաղյան հակամարտության կողմերը պայմանավորվեն բանակցությունների հերթական փուլ անցկացնելու մասին, ապա նրանք կքննարկեն ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ձեւափոխված փաստաթուղթը: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Առաջիկա բանակցությունների ժամանակ կողմերին կառաջարկվի մի փաստաթղթի քննարկում, որն առաջարկվել էր նախագահներին Ռամբույեում, այնուհետեւ սրբագրվել էր Բուխարեստում եւ այժմ, փոփոխություններ կրելով, կներկայացվի հաջորդ հանդիպմանը»,-նշել է ռուս դիվանագետը: Յու.Մերզլյակովն ասել է նաեւ, որ նոր գաղափարները հիմնված են սույն թվականի մայիսին կողմերին` արտգործնախարարների մակարդակով ներկայացված փաստաթղթի կոնկրետացման եւ ճշգրտման վրա, հաղորդում է Day az-ը: