Եվրամիության զարգացման եւ մարդասիրական օգնության գծով հանձնակատար Լուի Միշելը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հայտարարությունը, որ նա արել է Երեւանում, հայտարարելով, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը ԵՄ-ին անդամակցելու համար: Նրա խոսքերով, Եվրամիությունը նոր քաղաքական չափանիշներ չի դնում Թուրքիայի անդամակցության համար: Լ.Միշելը նշել է նաեւ, որ «որոշ մարդիկ ցանկանում են փոխել կանոններն այն բանից հետո, երբ խաղն արդեն սկսված է»: «Մենք հասկանում ենք Թուրքիայի կարեւորությունը եւ այն առանցքային դերը, որ նա ունի տարածաշրջանում: Բավական է տեսնել, թե ինչպես են խաչաձեւվում էներգակիրների ուղիները, հասկանալու համար Թուրքիայի կարեւորությունը ԵՄ-ի համար: Եվրամիությունը պետք է Թուրքիային, սակայն ԵՄ-ն ավելի շատ է զգում այդ երկրի կարիքը»,-ընդգծել է Լուի Միշելը, գրում է թուրքական «Զաման» թերթը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահն Երեւանում հայտարարել է, որ «պետք է ճանաչել անցյալի սխալները` դա պատիվ է բերում ազգին եւ Թուրքիան ինքը պետք է շահագրգռված լինի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում»:





