AM
3 Հոկտեմբեր 2006 - 14:16 AMT

Կալիֆորնիայում հուշարձան կկանգնեցվի ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը օրինագիծ է ստորագրել նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյում Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կանգնեցնելու մասին: «Մենք երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանության անմարդկայնությունը եւ դաժանությունը»: Այդ հուշահամալիրը կհիշեցնի Կալիֆորնիայի բնակիչներին այն անտանելի տառապանքների մասին, որ կրել են Ցեղասպանության զոհերը»,-ասել է նահանգապետը, հաղորդում է azbarez.com-ը: