AM
6 Հոկտեմբեր 2006 - 11:37 AMT

ԵԽԽՎ Ղարաբաղի գծով ենթակոմիտեի անդամների այցը տարածաշրջան կարող է հետաձգվել մինչեւ հաջորդ տարի

Օրերս Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի խորհրդարանի խոսնակ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի հանդիպումը ԵԽԽՎ Ղարաբաղի խնդրով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի եւ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ռասսել Ջոնսթոնը նշեց, որ հանձնաժողովի անդամների այցը տարածաշրջան ոչ բարենպաստ ժամանակ է ընկնում, եւ ավելի լավ կլինի այն հետաձգել եկող տարվան, իսկ մինչ այդ հունվարյան նստաշրջանի ընթացքում անցկացնել քննարկումներ, որին կմասնակցեն Հայաստանի – Ադրբեջանի պատվիրակությունների անդամները: Պայմանավորվածություն ձեռքբերվեց առաջիկայում ճշտել քննարկումների օրակարգը: