Նիդերլանդների խորհրդարանական ընտրությունների մի շարք թեկնածուների տեսակետը, ովքեր կողմ են հանդես գալիս Հայոց ցեղասպանության հերքման հարցում, հակասում է պետության եւ նրանց առաջադրած կուսակցությունների պաշտոնական քաղաքականությանը, հայտարարել է RadioNetherlands-ի մեկնաբան Էնդի Կլարկը, PanARMENIAN.Net-ին հայտնել է Հոլանդիայի հայ համայնքների ֆեդերացիան: «Մի փոքր տարօրինակ կարող է թվալ, սակայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը դարձել է կարեւորագույն հարցերից մեկը հոլանդական ընտրությունների համատեքստում: Երկու առաջադեմ կուսակցություններ իրենց ցուցկաներից հեռացրել են երկու թեկնածուների, ովքեր հայտարարել են, որ Հայոց ցեղասպանություն չի եղել»,- նշում է մեկնաբանը: Նա ներկայացնում է Քրիստոնեական միության պատգամավոր Տիեկե Հուիզինգի` Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը` Թուրքիայի` ԵՄ անդամ դառնալու համար` որպես նախապայման դիտարկելու քննարկումների նախաձռնության հեղինակի խոսքերը. «Ավելի քան մեկուկես միլիոն մարդ է սպանվել Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայում: Դա Ցեղասպանություն էր եւ դուք կարող է լրիվ հանգիստ այն համեմատել Հոլոքոստի հետ»,- ասել է նա: «Կանխամտածված եւ գիտակցված հետապնդումը Ցեղասպանություն է»,- ընդգծել է հոլանդական ռադիոյի մեկնաբանը:
Սակայն, իրենց հերթին, քրիստոնյա-դեմոկրատական եւ լեյբորիստական կուսակցությունների թեկնածուները համոզված են, որ «Ցեղասպանությունը, որի մասին բոլորը խոսում են, չի եղել»: Ճիշտ է, նրանք չեն հերքում, որ հարյուր հազարավոր մարդիկ են մահացել, բայց գտնում են, որ պետք է հետազոտել, թե թուրքական կառավարությունը որքանով էր գիտակցաբար այդպիսի քայլերի դիմել:





