Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը գրեթե հավասար «կողմ» եւ «դեմ» ձայներով քվերակեց Բռնի տեղափոխությունների եւ էթնիկ մաքրումների զոհերի հիշատակման եվրոպական կենտրոնի ստեղծման օգտին: Սակայն ԵԽ Նախարարների հանձնախմբի հասցեին ուղղված տվյալ մարմնի ստեղցծման համար կոնկրետ առաջարկի օգտին չհերիքեց ձայների երկու երրորդը: 1522 բանաձեւում, որ ընդունվել է ձայների մեծամասնությամբ, ԵԽԽՎ-ն ընդգծել է, որ այդպիսի կենտրոնը, որը չի անդրադառնալու հրեաների տեղահանման կամ չի զբաղվելու ունեցվածքի կորստի համար փոփխհատուցման վճարման հարցերով, «հիշեցնելու է եվրոպացիներին նրանց ստիպողական գաղթման պատմությունը, աջակցելու է հաշտեցմանը, հակամարտությունների կանխման գործիք է ծառայելու», հայտնում է ԵԽԽՎ հաղորդակցությունների ծառայությունը:





