AM
7 Հոկտեմբեր 2006 - 08:29 AMT

Անկարան զգուշացնում է. Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենքի ընդունման հետ Ֆրանսիան կկորցնի Թուրքիան

Թուրքիան զգուշացրել է Ֆրանսիային, որ երկու երկրների հարաբերությունները խիստ կտուժեն, եթե Ֆրանսիայի խորհրդարանն ընդունի Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատիժ սահմանող օրենքը: Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Նամիկ Թանը կարծիք է հայտնել, թե օրենքի ընդունումը կվտանգի «տարիների աշխատանքի արդյունքը` ներդրումները, եւ, եթե արտահայտությունը տեղին է, Ֆրանսիան կկորցնի Թուրքիան»: «Հայկական հարցը թունավորել է երկկողմանի կապերն անցյալում, բայց այս օրենքը անդառնալի վնաս կհասցնի մեր հարաբերություններին»,֊ – ասել է խոսնակը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Հիշեցնենք, որ, օրինագիծը, որը պետք է քննակվի հոկտեմբերի 12-֊ին Ֆրանսիայի խորհրդարանում, Հայոց ցեղասպանությունը հերքելու համար նախատեսում է մինչեւ 5 տարի ազատազրկում եւ 57 հազար դոլար տուգանք: