Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայի բանակցությունների արդյունքների հիման վրա պայմանավորվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խորհրդատվությունների շարունակման հարցով: Ադրեբջանի ԱԳՆ հաղորդման համաձայն, Վարդան Օսկանյանի ու Էլմար Մամեդյարովի հաջորդ հանդիպումը կկայանա Փարիզում հոկտեմբերի 24-ին, հայտնում է Day.az-ը: Հիշեցնենք, որ նախարարների բանակցությունները հաջորդել են Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպմանը: Հանդիպումները կայացել են առանձին, նախարարներից յուրաքանչյուրի հետ հանդիպումը ռուս դիվանագետը արդյունավետ է անվանել:





