AM
9 Հոկտեմբեր 2006 - 10:29 AMT

Սերբիայի ԱԳՆ-ն դեմ է հանդես եկել զենքի արտահանմանը Վրաստան եւ Հայաստան

Սերբիայի արտգործնախարարությունը դեմ է հանդես եկել զենքի արտահանմանը Վրաստան եւ Հայաստան: Նման որոշման պատճառ է հանդիսացել «այդ զենքի հնարավոր կիրառումը Ռուսաստանի եւ ռուսական ԶՈՒ-ի դեմ»: «Մենք հուսով ենք, որ սերբական գործարաններում արտադրված զենքը չի օգտագործվի Ռուսաստանի եւ ռուսների դեմ»,-ասվում է Սերբիայի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է B92 գործակալությունը: