AM
10 Հոկտեմբեր 2006 - 12:21 AMT

Նյու Ջերսիի հայերն աջակցում են Ռոբերտ Մենենդեզին ԱՄՆ Սենատի ընտրություններում

Նյու Ջերսիի հայերն աջակցում են Ռոբերտ Մենենդեզին ԱՄՆ Սենատի ընտրություններում: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA), նահանգի հայ համայնքի ներկայացուցիչներից մոտ 50 հազար ընտրողները պատրաստվում են իրենց ձայնը տալ սենատորին: «Ռոբերտ Մենենդեզը Նյու Ջերսիի եւ ողջ երկրի հայ համայքնի իսկական առաջնորդ է, դա լավագույն ընտրությունն է ԱՄՆ Սենատի համար»,- հայտարարել է ANCA ներկայացուցիչ Անի Չագլասյանը: Նրա խոսքերով, սենատորը սկզբունքային առաջնորդ է հայկական հարցերում` հատկապես Ռիչարդ Հոգլանդին Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակելու հարցում: «Մենք բոլոր դեմոկրատ, հանրապետական եւ անկախ հայերին կոչ ենք անում իրենց ձայները տալ Ռոբերտ Մենենդեզին նոյեմբերի 7-ի ընտրություններում»,- ասել է նա: