AM
11 Հոկտեմբեր 2006 - 08:51 AMT

Վրացիներից հետո Մոսկվայից սկսել են վտարել հայերին եւ ադրբեջանցիներին

Մոսկվայում Վրաստանից եկած ապօրինի միգրանտների որոնումներին հաջորդել են հայերի եւ ադրբեջանցիների ստուգումները, հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն: Ըստ ռադիոկայանի թղթակցի, անցած երեքշաբթի մայրաքաղաքի սրճարաններից մեկում անց է կացվել փաստաթղթերի ստուգում: Ընդ որում, ինչպես պատմել են ականատեսները, միլիցիայի աշխատակիցները հայտարարել են, թե «հրաման են ստացել վտարել Մոսկվայից հայերին եւ ադրբեջանցիներին»: Միլիցիայի ստուգայցի արդյունքում բաշխիչ ընդունարան են տեղափոխվել չորս հոգի: Ընդ որում, ինչպես նշում է «Էխո Մոսկվիի» թղթակիցը, գրանցման կանոնները ձերբակալվածների կողմից լիովին պահպանված էին: