Հայերին Մոսկվայից ոչ ոք չի վտարում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել լավատեղյակ աղբյուրը Մոսկվայի ՆԳՊՎ-ում: Նրա խոսքերով, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի տեղեկատվությունն այն մասին, թե Մոսկվայում Վրաստանից եկած ապօրինի միգրանտների որոնումներին հաջորդել են հայերի եւ ադրբեջանցիների ստուգումները, չեն համապատասխանում իրականությանը: «Մոսկվայի միլիցիան հրաման չի ստացել հայերին եւ ադրբեջանցիներին Մոսկվայից վտարելու մասին»,-ընդգծել են Ռուսաստանի մայրաքաղաքի ՆԳՊՎ-ում





