Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների համոզմամբ, Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրենքի ընդունումը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից չի ազդի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի վրա: «Մի բան է այն, ինչ տեղի է ունենում Ֆրանսիայում, մեկ այլ բան` թե ինչ ենք անում մենք` Եվրամիությունը, թեկնածու երկրի հետ», – նշել է նա: Նրա խոսքերով,«Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հարցը ժամանակ առ ժամանակ արծարծվում է, քանի որ այնտեղ ուժեղ հայկական համայնք կա, որը միշտ բարձրացնում է այդ հարցը», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:





