Թուրք պաշտոնյաները եւ գրական գործիչները հինգշաբթի օրը հպարտություն եւ հիացմունք են արտահայտել թուրք հայտնի գրող Օրհան Փամուկին գրականության բնագավառում Նոբելյան մրցանակ է շնորհելու կապակցությամբ: «Մենք շնորհավորում ենք Օրհան Փամուկին Նոբելյան մրցանակ ստանալու կապակցությամբ եւ հետագա գրական հաջողություններ ենք մաղթում նրան»,֊ – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը: – «Իրականում Թուրքիայի հանրությունը երկար է սպասել, որպեսզի թուրք գրողին Նոբելյան մրցանակի արժանի ճանաչեն»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նշենք, որ Թուրքիայում Օրհան Փամուկի դեմ քրեական գործ էր հարուցվել «թուրք ժողովրդին բարոյական վնաս հասցնելու, վիրավորելու, արժանիքների ոտնահարման եւ մեղադրանքներ ներկայացնելու մեղադրանքով»: Նշվածի պատճառ էր հանդիսացել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա հայտարարությունը: Մասնավորապես, շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում Օրհան Փամուկը հայտարարել էր, որ Թուրքիայում սպանվել է «1 միլոն հայ եւ 30 հազար քուրդ»:





