Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի ընդունումից երկու օր անց, Վերսալից ոչ հեռու գտնվող Շավիլ քաղաքում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը պղծվել է վանդալների կողմի հոկտոմբերի 13-ի լույս 14-ի գիշերը: Հուշարձանի վրա գտնվող փորագրված երկու բրոնզե սալիկները պոկվել են քարե հիմքից: Շավիլի ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը, PanARMENIAN.Net-ին հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժակ Էկիյանը: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայկական այբուբենի տառերի հյուսումից կազմված խաչ:





