Անցյալ շաբաթվա վերջին Փարիզի արվարձաններից մեկում գողացված հուշարձանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, մինչեւ այժմ հայտնաբերված չէ`: 300֊-կիլոգրամանոց բրոնզե արձանը Շավիլ բնակավայրում գողացվել էր Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրենքի ընդունումից երկու օր անց: «Մենք չգիտենք` արդյո՞ք սա քաղաքական ձեռնարկում է, թե՞ գողերը պարզապես ցանկացել են վերավաճառել մետաղը»,֊ – ասել է Շավիլի քաղաքապետ Ժան Լեւենը: Տեղաբնակ հայերը կիրակի օրը լռության քայլարշավ էին կազմակերպել եւ ծաղկեպսակ դրեցին գողացված հուշարձանի պատվանդանին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշենք, որ Հայ համայնքը 50 հազար եվրո արժողությամբ արձանը քաղաքին էր նվիրել 2002 թվականին:





