Թուրքիայի` Եվրամիությանը հնարավոր անդամակցության գործընթացը ձգձգվում է, այն կարող է մոտ 20 տարի տեւել: Այդպիսի կարծիք է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզոն: Բարոզոն հասկացրել է, որ Եվրամիության ներսում մեծանում է հոռետեսությունը` դեպի ԵՄ ուղի բացող գլխավոր պայմանները կատարելու Թուրքիայի կարողությունների նկատմամբ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հատկապես մեծ հուսախաբություն են առաջացնում Բրյուսելում Անկարայի անկարողությունը` իր վրա ավելի վաղ վերցրած խոսքի ազատություն եւ ռազմական կառույցների նկատամամբ քաղաքացիական իշխանությունների վերահսկման ապահովման պարտավորությունները կատարելու հարցում:





