AM
16 Հոկտեմբեր 2006 - 15:05 AMT

The Observer. Հայոց ցեղասպանության մասին օրենքի ընդունումը Ֆրանսիային դարձրել է խոսքի ազատության թշնամի

Հայոց ցեղասպանության քրեականացման օրենքի ընդունումը Ֆրանսիային դարձրել է խոսքի ազատության թշնամի: Այդ մասին գրում է The Observer բրիտանական թերթը, ավելացնելով, որ ֆրանսիական խորհրդարանի կողմից ընդունված օրենքը «սխալ է եւ վատը»: Թերթն ընդգծում է, որ օրինագիծը բավական սահմանափակ է եւ սահմանափակում է խոսքի ազատությունն ու պատմական թեմաներով վիճաբանությունները: «Ֆրանսիացիները պարտավոր են հիշել կոլլաբորացիոնիստների մասին, ովքեր համագործակցում էին նացիստների հետ հրեաների հանձնման գործում, մինչեւ կսկսեն ավելի վաղ կատարված դեպքերի քրեականցման գործը: Զարմանալի է, որ Ֆրանսիան հայերի հետ կատարվածում տեսնում է խոչընդոտ Թուրքիայի համար Եվրամիության ճանապարհին եւ շարունակում է պնդել իր տեսակետը` որպես ինչ-որ անբասիր բան»,- ավելացնում է թերթը: