Հայոց ցեղասպանության թեման շարունակում է մնալ հոլանդական մամուլի ուշադրության կենտրոնում: Հաագայում լույս տեսնող Volkskrant թերթի առաջին եւ չորրորդ էջերում տպագրված է իսրայելցի պատմաբան Յաիր Աուրոնի եւ հայ պատմաբան եւ սոցիոլոգ Ջորջ Խինտլյանի «Իսրայելը չի ցանկանում բախվել ցեղասպանությանը» հոդվածը` «Շեշտը Հալոքոստի եզակիության վրա եւ Թուրքիայի ճնշումը Հայոց ցեղասպանության ճանաչումը անհնարին է դարձնում» ենթավերնագրով, հայտնել են PanARMENIAN.Net-ին Նիդերլանդների հայկական համայնքների ֆեդերացիայում:
Trouw թերթը փոքր հոդված է տպել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը մինչեւ հիմա չի շնորհավորել գրկանության ասպարեզում Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկին, չնայած պետք է դա առաջինն արած լիներ: Հայտնի թուրք լրագրող Մեխմետ Ալի Բիրանդիի խոսքերով, նախագահի լռությունը կարող է բացատրվել նրանով, որ Փամուկն իր գրքերում գրել է Հայոց ցեղասպանության մասին: Սակայն Թուրքիայի վարչապետը շնորհավորել է Փամուկին, ինչը կարող է վկայել նրա եւ Սեզերի պայքարի մասին, գրում է թերթը:





