AM
19 Հոկտեմբեր 2006 - 13:09 AMT

Ռումինիայի թուրքերն ու ադրբեջանցիները քննադատել են Ֆրանսիային Ցեղասպանության մասին օրենքի համար

Բուխարեստում Ֆրասնիայի դեսպանատան առջեւ բողոքի ցույց է անցկացվել Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական հետապնդում նախատեսող օրենքի դեմ: Ցույցին մասնակցել են Ռումինիայի թուրքական եւ ադրբեջանական համայնքերի ներկայացուցիչները, այդ երկրում ուսուցում ստացող երիտասարդությունը, տեղական թաթարական եւ թյուրքական ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Բուխարեստում Ֆրասնիայի դեսպանատան առջեւ հավաքված ցուցարարները «քննադատել են այդ երկրի օրենսդիր մարմնի կողմից ընդունված սկանդալային օրենքը»: Ցույցի մասնակիցները թուրքական եւ ադրբեջանական դրոշները ձեռքներին Ֆրանսիայից պահանջել են «զգույշ վերաբերմունք մարդու իրավունքների նկատմամաբ»: Դեսպանատանը բանաձեւ ներկայացնելուց հետո ցուցարարները սեւ ծաղկեպսակ են դրել Ռումինիայում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելության շենքի դիմաց: Ռումինական հեռուստատեսությունը եւ տպագիր մամուլը լայնորեն լուսաբանել են այս միջոցառումը, հարցազրույց են վերցրել ակցիայի մասնակցիներից, հայտնում է ԱՊԱ-ն: