Հարձակումը հայի վրա կատարվել է Նիժնի Նովգորոդի Չուգունովի փողոցի բնակելի տներից մեկի մուտքում: Անհայտ անձիք դաժանորեն ծեծել են նրան եւ կրծքավանդակին դանակով հարվածներ են հասցրել: Տուժածի` Հայաստանի 39-ամյա քաղաքացու մոտ, որին տեղափոխել են հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժին, հայտնաբերվել է Նիժնի Նովգորոդում գրանցման վերաբերյալ վկայական, անձնագիր եւ ապահովագրության վկայական: Պարզվել է տուժածի բնակության վայրը Շչերբինկի բնակելի թաղամասում, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:





