AM
20 Հոկտեմբեր 2006 - 09:37 AMT

Արարատի գագաթը բարձրանալու համար արտերկրացիներին հարկ կլինի ստանալ թուրքական 8 ատյանների թույլտվությունը

«Հայաստանի քաղաքական եւ ռազմական շրջանակների նկրտումները Արարատ լեռան հանդեպ (որի պաշտոնական անվանումը Թուրքիայում Աղրի դաղ է) եւ հայկական դրոշի պարզումը լեռան գագաթին լրացրել է Թուրքիայի կառավարության համբերության բաժակը»: Այդ մասին հաղորդում է AT գործակալությունն Անկարայից, նշելով, որ հենց «որպես պատասխան արձագանք վարաչպետի աշխատակազմը, մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը, ներքին գործերի, ազգային պաշտպանության նախարարությունները, զինված ուժերի Գլխավոր շտաբը եւ Թուրքիայի լեռնագնացների միությունը ստորագրել են արձանագրություն, որով արտերկրի լեռնագնացների համար նախատեսվում է հատուկ թույլտվության անհրաժեշտություն Արարատի գագաթը բարձրանալու համար»: Ըստ արձանագրության, արտերկրյա լեռնագնացները պետք է դիմեն այդ բոլոր ատյաններին, ինչպես նաեւ Աղրի եւ Իգդիր գավառների նահանգապետներին եւ ստանան նրանց թույլտվությունը: Այս դիմումները պետք է ուսումնասիրվեն, այն անձնաց եւ խմբերին, որոնք առնչություն չունեն մարզաշխարհի հետ, լեռան վրա բարձրանալու թույլտվություն չի տրվի: Փաստաթղթով սահմանափակվում է նաեւ օտարերկրացիների կողմից հետազոտությունների անցկացումը այդ լեռան վրա: Պայմանները չեն տարածվում Թուրքիայի քաղաքացիների վրա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: