Այսօր հայ-ադրբեջանական սահմանագծի Իջ-ան-Ղազախ հատվածում ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի առաջարկով, կողմերի միջեւ փոխադարձ վստահության մեծացմանն ուղղված միջոցների շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերժ Սարգսյանի եւ Սաֆար Աբիեւի հանդիպում: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ունեցող, մասնավորապես, սահմանի վերահսկմանն ու հրադադարի պահպանմանն առնչվող հարցեր:





