AM
21 Հոկտեմբեր 2006 - 09:10 AMT

ԱՄՆ Պետդեպարտամենտում Հայոց ցեղասպանության մասին ֆրանսիական օրենքն «անիմաստ են» համարում

Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած օրինագիծը, որով պատիժ է սահմանվում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար, «իմաստ չունի»: Այդ մասին Բրյուսելում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ-֊ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: «Ես կիսում եմ այն տեսակետը, որ այս օրինագիծը, որը քրեականացնում է բանավեճը, իմաստ չունի»,֊ – հայտարարել է նա: Դ. Ֆրիդի խոսքերով, ԱՄՆ֊-ը եւ նախագահ Ջորջ Բուշը բազմիցս խոսել են Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի զանգվածային սպանությունների մասին եւ չեն հերքել դրանք: Սակայն, նա ավելացրել է, որ ԱՄՆ կառավարությունը երբեք այդ իրադարձությունները ցեղասպանություն չի անվանել, այդ բառը չի օգտագործել»: Դենիել Ֆրիդը նշել է, որ Վաշինգթոնը ցանկանում է, որպեսզի թուրքերը եւ հայերը ազնվորեն անդրադառնան այս հարցին, եւ որոշ թուրքեր արդեն հորդորում են իրենց կառավարությանը` վարվել հենց այդպես: «Վստահ չեմ, որ Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված օրինագծի պես բանաձեւերը կխթանեն այդ գործընթացը»,֊ – նշել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը, հաղորդում է «Ազատություն» առադիոկայանը: