Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու նախագծի իրագործումը կավարտվի մինչեւ 2008 թվականի վերջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանախովը: Նրա խոսքերով, վրացական կողմը ձգտում է ավարտել աշխատանքները իր հատվածում այդ ժամանակաշրջանում: «Ներկայումս քննարկվում են նախագծի ֆինանսական հարցերը: Քննարկումները կձվեն մինչեւ 2006 թվականի նոյեմբերի 16-ը: Դրանից հետո կքննարկվի ֆինանսական պայմանագրի վերջնական տարբերակը»,- հայտարարել է Փանախովը: Փոխնախարարի խոսքերով, նախագծի իրականացման համար Վրաստանին հարկավոր է մոր $200 մլն: Փանախովը հայտնել է, որ նախագծի իրականցման համար ստացված վարկը կմարվի այդ երթուղով փոխադրումներ իրականցնելու հաշվին: «Մենք ենթադրում ենք, որ վարկը կվերադրձվի վաղաժամ: Թուրքական հատվածի կառուցման համար անհրաժեշտ է $220 մլն: Հավանական է, որ Ադրբեջանը նախագծին կմասնակցի իր միջոցների հաշվին»,- հայտարարել է Փանախովը, հայտնում է «Նովիյ Րեգիոնը»:





