AM
23 Հոկտեմբեր 2006 - 09:52 AMT

Ֆրասնիայի թուրք ազգայնակաները բողոքի ցույց են անցակցրել է Հայոց ցեղասպանության օրենքի դեմ

Հոկտեմբերի 21-ին Փարիզում «Թալեաթ-փաշայի կոմիտե» ծայրահեղական կազմակերպությունը կազմակերպել է թուրք ծայրահեղ-ազգայնականների բողոքի ցույցը` ուղղված Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի ընդունման դեմ: Բաստիլի հրապարակում հավաքված ազգայնականները հակահայկական հայտարարություններ էին հնչեցնում: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հանրահավաքի մասնակցիներից պահանջել են ցրվել: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը: Նշենք, որ հոկտեմբերի16-ին «Nouvelles d’Armenie Magazine»-ի (Հայաստանի նորություններ) խմբագիր Արա Թորանյանը եւ ՀՅԴ «Դաշնակցություն» ֆրանսիական կազմակերպության նախագահը դարձել են խակերների զոհը: Հետաքննություն է տարվում: