Կիրակի օրը մոտ հինգ տասնյակ ցուցարարներ էին հավաքվել Ստամբուլում Ֆրանսիայի հյուպատոսության առջեւ` իրենց բողոքն արտահայտելու ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման դեմ: Բողոքի ցույցի մասնակիցները, ովքեր գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամներ էին, Ֆրանսիան անվանել են «հիմար» եւ հավկիթներ են նետել հյուպատոսարանի ուղղությամբ: Նրանք նաեւ ֆրանսիական ծագման ապրանքների բոյկոտի կոչ են արել համաքաղաքացիներին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:





