Դեկտեմբերի 13-ին Բրյուսելի հրեական աուդիովիզուալ հիշողության ինստիտուտի եւ Սեֆարառադի Եվրոպական Ինստիտուտի կողմից կազմակերպվելու է Լորանս Ժուրդանի «Հայոց Ցեղասպանությունը» ֆիլմի ցուցադրումը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, ֆիլմի ցուդարությունից հետո կայանալու է Ցեղասպանության վերաբերյալ քննարկում` հասարակական-քաղաքական գործիչների մասնակցությամբ:





