Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը բավարարված է Հայաստանի տնտեսության մեջ ֆրանսիական ներդրումների ծավալով եւ հանրապետությունում գործող ֆրանսիական ձեռնարկությունների քանակով: Այդ մասին հայտարարել է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող Անրի Կյունին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, Հայաստանն իքնին իրենից մեծ շուկա չի ներկայացնում` հաշվի առնելով ժողովրդագրական գործոնները եւ բնակչության վճարունակությունը: Սակայն, նկատի ունենալով հանրապետության աշխարհագրական դիրքը, Հայաստանը հանդիսանում է խոստումնալից դուռ դեպի խոշոր շուկաներ` Ռուսաստան, Մերձավոր եւ Հեռավոր Արեւելք, Ասիա: Միեւնույն ժամանակ, ֆրանսիացի դիվանագետը որպես օրինակ նշել է «Pernod Ricard» ընկերության անունը, որն արտահանում է Հայաստանում արտադրվող ապրանքի 95 տոկոսը: Իհարկե, ավելացրել է Անրի Կյունին, դրությունն այլ կլիներ, եթե կարելի լիներ խոսել Հայաստանի բաց սահմանների մասին: Սակայն, նա նշեց, որ Հայատանում բացվում են լայն հեռանկարներ իրենց սպառման համար տրանսպորտային ծախսեր չպահանջող բնագավառների համար` այն էինֆորմացիոն եւ բարձր տեխնոլոգիաների:





