AM
24 Հոկտեմբեր 2006 - 14:02 AMT

Ղարաբաղի պաշտպանության բանակը ծրագրային մարտավարական զորավարժություններ է անցկացնում

ԼՂՀ պաշտպանության բանակը ներկա դրությամբ հանրապետությունում անցկացնում է ծրագրային մարտավարական զորավարժություններ: Այդ մասին Ստեփանակերտում երեքշաբթի օրը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: «Տվյալ զորավարժությունները ուղղված են զորքերի տեսակների եւ միավորումների փոխգործողության մակարդակի բարձրացմանը` հակահարվածային եւ պաշտպանական կռիվների ժամանակ, անձնական եւ խմբային կազմի փորձառությունների կատարելագործմանը»,- նշել է Ս. Հասրաթյանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: