Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի նոր հանդիպման համար առայժմ հիմքեր չկան: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանիn: Նրա խոսքերով, միայն Էլմար Մամեդյարովի հետ երեքշաբթի օրը Փարիզում կայացած հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյա նոյեմբերի 14-֊ին` Բրյուսելում կայանալիք հանդիպումից եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցից հետո կորոշվի երկու երկրների նախագահների հանդիպման հարցը: Իր փարիզյան հանդիպումը Վարդան Օսկանյանն անվանեց «նորմալ, կառուցողական»: «Չեմ կարող ասել, թե կոնկրետ ընդհանուր եզրեր կան, բայց որոշ հնարավորություն կա կողմերի դիրքորոշումները մոտեցնելու: Վերջնական արդյունքներ չկան, բայց այս հանդիպումը շարունակությունն էր Մոսկվայի հանդիպման, որտեղ նոր մտքեր էին հնչեցվել այն հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ կողմերը տարաձայնություններ ունեն»,֊ – ասաց արտգործնախարարը: Նա հայտնեց, որ այդ նոր մտքերը քննարկվել են նաեւ վերջերս Լեռնային Ղարաբաղ կատարած իր այցելության ընթացքում: «Այն փաստաթղթին, որը սեղանի վրա է, Ղարաբաղի իշխանությունները տեղյակ են: Իհարկե, տեղյակ լինելը չի նշանակում, որ յուրաքանչյուր հարցին համաձայնություն են տվել: Սկզբունքներին մենք մեր համաձայնությունը տվել ենք, բայց փաստաթուղթը ավելին է, քան սկզբունքները: Եվ այդ մանրամասների մեջ մենք տարաձայնություններ ունենք փաստաթղթի հետ եւ համանախագահների հետ»,֊ – եզրափակեց Հայաստանի արտգործնախարարը:





