AM
25 Հոկտեմբեր 2006 - 09:51 AMT

Հայաստանի եւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան գործընթացում առաջխաղացման հեռանկարները

Հոկտեմբերի 24-ին Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Դուստ-Բլազիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների եւ Ֆրանսիայում ընթացքի մեջ գտնվող Հայաստանի տարվան առնչվող հարցեր: Բացի այդ, կողմերը մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի, բանակցություններում հնարավոր առաջընթացի հնարավորությունների շուրջ: Անդրադառնալով ԵՄ-Հայաստան հարաբերություններին, նախարարները բարձր գնահատական տվեցին նոյեմբերի 14-ին Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի շրջանակներում ստորագրվելիք Գործողությունների ծրագրին, որը նոր հնարավորություններ է ընձեռելու նաեւ երկկողմ համագործակցության խորացման համար: Վարդան Օսկանյանը եւ Ֆիլիպ Դուստ-Բլազին քննարկեցին տարածաշրջանային հարցեր, ռուս-վրացական հարաբերությունների հնարավոր անդրադարձները տարածաշրջանի վրա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: