AM
25 Հոկտեմբեր 2006 - 13:12 AMT

Համագործակցությունն ԱՊՀ երկրների հետ ՌԴ արտաքին քաղաքականության բացարձակ գերակայությունն է

Համագործակցությունն ԱՊՀ երկրների հետ ՌԴ արտաքին քաղաքականության բացարձակ գերակայությունն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր պետական ռադիո- եւ հեռուստաալիքների ուղիղ եթերում պատասխանելով ՌԴ քաղաքացիների հարցերին: Նրա խոսքերով, ԽՍՀՄ ժամանակ բազում ժողովրդներ ապրում էին միասնական երկրի շրջանակներում, ինչը չէր կարող չանդրադառնալ ազգային տնտեսության վրա: «Ուստի եւ մենք պետք է օգտվենք մյուս գործընկերների համեմատությամբ ակնհայտ մրցակցային առավելություններից»,-ասել է Վ.Պուտինը: Նա նաեւ ընդգծել է, որ տնտեսական ոլորտում անհրաժեշտ է շարժվել ոչ միայն համակարգման ճանապարհով, այլ նաեւ ինտեգրման, եւ «որ նման գործընթացներն առկա են»: Մասնավորապես, նախագահը հիշեցրել է Միասնական տնտեսական տարածության, Եվրասիական տնտեսական ընկերակցության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գոյության մասին: Ընդ որում Վ.Պուտինը նշել է, որ «բացարձակապես անհիմն է խոսել կայսերական միտումների եւ ԽՍՀՄ-ին վերադառնալու մասին», հաղորդում է ՌԲԿ-ն: