AM
26 Հոկտեմբեր 2006 - 10:48 AMT

Ռումինահայերի միության նախագահը կարող է Ռումինիայի ներկայացուցչը դառնալ Եվրահանձնաժողովում

Ռումինիայի վարչապետ Կալին Պոպեսկու Տարիչանուն առաջարկել է Ռումինահայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանի թեկնածությունը Ռումինիայից եվրահանձնակատարի պաշտոնի համար: Ինչպես ակնկալվում է, հինգշաբթի օրը Ստրասբուրգում Ոսկանյանի թեկնածությունը կքննարկվի համատեղ նիստում` նախագահի եւ Եվրախորհրդարանի խմբակցությունների քաղաքական ղեկավարների համատեղ նիստում:
Ակնկալվում է, որ նոյեմբերի 27-29 թեկնածուն, որին պաշտոնապես պետք է ներկայացնի Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն, կմասնակցի Եվրախորհրդարանում կայանալիք լսումներին: Նշենք, որ 2007 թվականի հունվարի 1-ին Ռումինիան պաշտոնապես մուտք կգործի Եվրամիություն, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: