AM
26 Հոկտեմբեր 2006 - 11:06 AMT

Թբիլիսիում որոշում են տարածաշրջանային համագործակցության ուղղությունները Հարեւանության քաղաքականության շրջանակներում

Այսօր Թբիլիսում բացվել է «Աջակցություն Եվրոպական հարեւանության գծով տարածաշրջանային երկխոսությանը» խորագրով երկօրյա խորհրդաժողովը: Խորհրդաժողովը անցնում է «Եվրասիա» հիմնադրամի հովանու ներքո Հարավային Կովկասում համագործակցության ծրագրի շրջանակներում: Խորհրդաժողովին ներկա են Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կառավարությունների, քաղաքացիական հասարակության եւ ոչ կառավարական սեկտորի, միջազգային կազմակերպությունների եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Խորհրդաժողովի մասնակիցները որոշում են տարածաշրջանային համագործակցության ուղղությունները Հարեւանության քաղաքականության շրջանակներում: Հանդիպմանը կքննարկվեն նաեւ Հարավային Կովկասում իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ երկխոսության մեխանիզմները բարելավելու հնարավորությունները:

Խորհրդաժողովը կազմակերպվել է «Քաղաքացիական սեկտորի ներգրավումը եվրաինտեգրման գործընթացում» հիմնադրամի նոր նախագծի առաջին փուլի շրջանակներում: Նախագիծը ֆինանսավորել են Մեծ Բրիտանիայի կառավարության միջազգային զարգացման դեպարտամենտը (DFID) եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID): «Եվրասիա» հիմնադրամի նոր նախագծի նպատակն է նպաստել տեղական քաղաքացիական կազմակերպությունների զարգացմանը եւ նրանց կառավարությունների եւ հարեւանության քաղաքականության ոլորտում քաղաքացիական կազմակերպությունների միջեւ համագործակցության զարգացմանը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը: