Հոկտեմբերի 25-ին, խորհրդարաննական ընտրություննորից երկու շաբաթ առաջ ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) հրապարակեց իր կողմից աջակցվող թեկնածուների ցուցակը, կոչ անելով կիրառել Ամերիկայի հայ համայնքի քաղաքական եւ ընտրական ուժն ի պաշտպանություն ընդհանուր առմամբ 40 նահանգներում Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի հայամետ թեկնածունների: Ընդամենը Հանձնախումբը աջակցում է ԱՄՆ-ի Սենատի 16 եւ Ներկայացուցիչների պալատի 196 հայամետ ամերիկացի թեկնածունների: Աջակցելու մասին որոշումները մեծ մասամբ հիմնված են հանձնախմբի խորհրդարանական զեկուցագրի վրա, որը մանրամասն նկարագրություն է յուրաքանչյուր կոնգրեսականի դիրքի մասին ամերիկահայերին վերաբերող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Ցանկը սկսվում է Նյու Ջերսիի սենատոր Բոբ Մենենդեզով, որը նշվում է որպես հանձնախմբի «2006-ի գլխավոր ընտրական առաջնահերթություն»: Անցյալ ամիս Մենենդեզը կասեցրեց նախագահ Բուշի կողմից նշանակված թեկնածու Ռիչարդ Հոգլանդի հաստատումը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում` վերջինիս արած հայտարարությունների համար, որով նա ժխտում էր Հայոց ցեղասպանությունը: Գրասենյակի կողմից աջակցվող թեկնածունների թվում են նաեւ հայտնի սենատորներ Էդվարդ Քենեդին Մասաչուսեթսից եւ Հիլարի Քլինթոնը Նյու Յորքից:
Ցուցակում ընգրկված է նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին` «հայ-ամերիկյան հարցերի երկարատեւ կողմնակից», որը կարող է դառնալ խոսնակ, եթե դեմոկրատները մեծամասնություն ստանան Ներկայացուցիչների պալատում նոյեմբերի ընտրություներում, հաղորդում է «Երկիր» թերթը:





