Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Վրաստանի տարածքով ռազմական բեռների եւ անձնակազմի տարանցման կազմակերպման մասին Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի միջեւ կնքված համաձայնագրի վավերացման մասին» դաշնային օրենքը: Դաշնային օրենքով վավերացվում է Վրաստանի տարածքով ռազմական բեռների եւ անձնակազմի տարանցման կազմակերպման մասին Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի միջեւ կնքված համաձայնագիրը, որ ստորագրվել է 2006 թվականի մարտի 31-ին Սոչիում: Համաձայնագիրը կոչված է կարգավորելու այն հարցերը, որոնք առնչվում են Վրաստանի տարածքով ռազմական բեռների փոխադրմանը` Հայաստանում ռուսական ռազմակայանի գործունեությունն համակողմանիորեն ապահովելու համար, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:





