AM
26 Հոկտեմբեր 2006 - 13:23 AMT

Օրհան Փամուկին հրավիրել են Եվրախորհրդարանում հանդես գալ Հայոց ցեղասպանության մասին խոսքով

Վերջերս գրականության բնագավառում Նոբելյան մրցանակ ստացած թուրք գրող Օրհան Փամուկին հրավիրել են Եվրախորհրդարանում ելույթ ունենալ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ: Օրհան Փամուկին նման առաջարկով դիմել է Եվրախորհրդարանի Իտալիայի պատգամավոր Մարիո Ռգեցիոն, ով հայտնի է իր հայամետ հայացքներով, հայտնում է «Թրենդը»: Հիշեցնենք, որ Օ. Փամուկը բազմաթիվ անգամներ Թուրքիայում քննադատության եւ նույնիսկ դատական հետապնդման է ենթարկվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունների համար: