AM
27 Հոկտեմբեր 2006 - 09:24 AMT

ԵԽԽՎ ղեկավարը «սխալ է» համարել Ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը Ֆրանսիայի խորհրդարանում

Այցով Թուրքիայում գտնվող Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդենը քննադատեց Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը: Նա գնահատեց այդ որոշումը որպես «սխալ» եւ հույս հայտնեց, որ «Ֆրանսիայի Սենատը չի հետեւի խորհրդարանի օրինակին»: Նշելով, որ որոշումը լարվածություն է առաջացրել Թուրքիայի հետ հարաբերություններում, նա հայտարարել է, որ «հաշտեցման եւ կամուրջներ կապելու պահանջ կա», հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: