AM
27 Հոկտեմբեր 2006 - 10:30 AMT

Կարել դե Գուխտ. «Սառեցված» հակամարտությունների լուծումը ԵԱՀԿ առաջնայնություններից մեկն է

«Սառեցված» եւ չլուծված հակամարտությունների կարգավորումը ԵԱՀԿ առաջնայնություններից մեկն է: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, բելգիացի արտգործնախարար Կարել դե Գուխտը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի հետ հանդիպման ժամանակ: Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ոչ մի կազմակերպություն չի կարող իր նպատակներին հասնել միայնակ եւ որ պետք է գերակայի ջանքերի համակարգումը: