AM
27 Հոկտեմբեր 2006 - 13:56 AMT

Ֆրանսիայի Սենատը դե՞մ է Հայոց ցեղասպանության մասին օրենքին

«Ֆրանսիայի Սենատում մեծամասնությունը դեմ է Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքին»,- գրում է թուրքական «Sahab» թերթը: Մասնավորապես, նշում է հրատարակությունը, Սենատի կուսակցություններից մեկի առաջնորդ Ժոզելին Ռոխանը հայտարարել է, որ «եթե օրինագիծը դրվի Ֆրանսիայի Սենատի քննարկման, մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի փաստաթուղթը չընդունվի»: «Պետք չէ զոհել մեր երկարատեւ հարաբերությունները Թուրքիայի հետ: Տվյալ օրինագիծը հանդիսանում է դիվանագիտական սխալ: Փաստաթուղթը հանդիսանում է անօգտակար, սակայն բազմաթիվ վնասներ կբերի տարբեր բնագավառներում»,- հայտարարել է Ջոզել Ռոխանը: