AM
28 Հոկտեմբեր 2006 - 10:26 AMT

Լոս Անջելեսում տեղի կունենա 20-րդ դարի ցեղասպանությաւնների մասին պատմող ֆիլմի շնորհանդես

Դեկտեմբերի 8-֊ին Լոս Անջելեսում տեղի կունենա 20֊-րդ դարի ցեղասպանությունների մասին պատմող կինոնկարի շնորհանդեսը: Ռեժիսոր Կառլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմը, որի ստեղծմանը մասնակցել է նաեւ System of a Down հայտնի ռոք խումբը, փորձում է վերլուծել, թե ինչու են տեղի ունեցել ցեղասպանությունները` Հայոց եղեռնից մինչեւ Ռուանդա եւ Դարֆուր: Կինոնկարը ներառում է նաեւ հարցազրույց System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանի պապի հետ, որը ցեղասպանությունը վերապրած եւ մինչեւ օրս ողջ մնացած փոքրաթիվ մարդկանցից է: Հունվարին կինոնկարի շնորհանդեսը կկայանա Նյու Յորքում եւ այլ քաղաքներում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: