AM
30 Հոկտեմբեր 2006 - 13:36 AMT

ԼՂՀ ԱԳՆ. Այժմ դեռ վաղ է գնահատականներ տալ Օսկանյան-Մամեդյարով փարիզյան հադնիպմանը

Այժմ դեռ վաղ է գնահատականներ տալ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի հոկտեմբերի 24-ին կայացած հանդիպմանը: Նախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել նոյեմբերի 14-ին Բրյուսելում, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: «Միեւնույն ժամանակ ես անհրաժեշտ եմ գտնում մեկ անգամ եւս ընդգծել, որ հակամարտության առանցքային հարցերով հաջողության հասնելու համար անհրաժեշտ է համապատասխան հիմք` վստահության մթնոլորտ, հրաժարում ուժի գործարծման եւ սպառնալիքի քաղաքականությունից, ռազմական գործողություններին չվերսկսելու ռեժիմի ամրապնդում, լիաֆորմատ բանակցություններ»,- նշել է նա: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նաեւ ավելացրել է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների միջեւ հակամարտության կարգավորման հարցով գործում է խորհրդատվությունների մեխանիզմ` ինչպես երկու երկրների նախագահների, այնպես էլ` արտգործնախարարների մակարդակով: Երբ որ պարոն Օսկանյանը վերադարձել է Փարիզից, մենք հեռախոսազրույց ենք ունեցել, որի ընթացքում քննարկվել են Է. Մամեդյարովի հետ հանդիպման մանրամասներն ու արդյունքները:

Միեւնաույն ժամանակ, գերոգի Պետրոսյանը հրաժարվել է բացել, կոնկրետ որ մանրամասները չեն համաձայնեցվել փարիզյան հանդիպման ժամանակ: «Ինչպես բազմիցս նշվել է, Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարների հանդիպումները անցնում են գաղտնիության ռեժիմով, եւ ոչ կոռեկտ կլինի ժամանակից շուտ բացել վերջին հանդիպման հանգամանքները»,- հայտարարել է նա, հայտնել է KarabakhOpen-ը: