Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը, որով քրեական պատիժ է սահմանվում Հայոց ցեղասպանության ժխտման համար, չի նպաստի «առանց այդ էլ գոյություն չունեցող հայ-թուրքական հարաբերությունների սրմանը», հայտարարել է «Նորավանք» գիտամշակութային հիմնադրամի փորձագետ Սեւակ Սարուխանյանը: Նրա խոսքերով, հավանաբար, Ֆրանսիայի Ազգային Ժողովի ընդունած օրինագիծը կսրի երկխոսությունը Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ, որը ձգտում է անդամակցել այդ կազմակերպությանը. «Ֆրանսիան շատ հստակ ցույց տվեց, որ դեմ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: Հասկանալի է, որ Ֆրանսիան ցուցադրում է Թուրքիայի առջեւ Եվրամիության դռները փակելու իր բարոյական իրավունքը»,-հայտարարել է Սեւակ Սարուխանյանը: Նրա կարծիքով, այսօր առավելապես տեսանելի է դառնում ԵՄ պահանջը` Թուրքիայի կողմից դեպի Հայաստան ցամաքային ճանապարհի ապաշրջափակում, հաղորդում է «Կովկասյան հանգույցը»:





